Տուֆ

  Տուֆ (իտալերեն՝ tufo). - ժայռի տեսակ է՝ բաղկացած հրաբխային ժայթքման ընթացքում դուրս մղված հրաբխային մոխրից, որը ժամանակի ընթացքում քարացել է։ Տուֆը կազմված է հրաբխային ապակու, պեմզայի բեկորներից։ Հրաբխային ծագման այդ ապարը մեր երկրում կիրառվող հիմնական շինաքարն է: Հայաստանում կան տուֆի տասնյակ հանքավայրեր: Ըստ հատկանիշների՝ հայկական տուֆերը բաժանում են 5 տեսակի՝

  • Անիի (դեղին, նարնջագույն) 
  • Արթիկի (վարդագույն, մանուշակագույն),
  • Երևանի (սև, կարմիր)   
  • Բյուրականի (վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով) 
  • ֆելզիտային (նախշավոր):
  •  

Տուֆը հիանալի շինանյութ է. համեմատաբար հեշտ կտրվում ու սղոցվում է, բայց և բավականաչափ ամուր է ու լավ է դիմանում եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ շենքի ներսը ձմռանը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից:    Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում։ Մեզանից կարող եք գնել տուֆ Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։