Սյուներ

  Սյուները ճարտարապետության մեջ տարածված էլեմենտներ են։ Չնայած դրանց հիմնական գործառույթը տանիքների հենարան լինելն է, սակայն հաճախ օգտագործվում են նաև որպես դեկորատիվ դետալներ: Սյուների շնորհիվ կառույցն ստանում է առանձնահատուկ հանդիսավորություն և կատարելություն:

  Մենք կարող ենք Ձեզ առաջարկել սյուների հարուստ տեսականի, ինչպես նաև ընդունել պատվերներ ցանկացած տեսակի քարից` յուրատիպ դիզայնով և չափերով:

  Ստանդարտ ամբողջական սյուներ.

•առավելագույն բարձրություն՝ մինչև 3200 մմ

•տրամագիծ՝ մինչև 800 մմ

  Ամբողջական սնամեջ սյուներ.

•առավելագույն բարձրություն՝ մինչև 1800 մմ

•տրամագիծ՝ մինչև 1350 մմ