Ինչու Ընտրել Մեզ

 

Armstone-ը քարամշակման ընկերություն է, որը գործում է 2007 թվականից։ Նրա հիմնական գործառույթներն են՝ բնական քարերի վերամշակում, քարե դետալների պատրաստում և առաքում (Հայաստանի տարածք և արտերկիր), մասնագիտական խորհրդատվություն և մասնագետների տրամադրում:

Նորագույն սարքավորումների ներդրման և մասնագետների շարունակական վերապատրաստման շնորհիվ այսօր այն համարվում է Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը և վայելում հաճախորդների վստահությունը:

Armstone ընկերությունը  առաջարկում է Ձեզ բնական քարերի մեծ տեսականի.

Տուֆ

Բազալտ 

Գրանիտ

Տրավերտին

Ֆելզիտ

Մարմար

Ընկերությունն առաջարկում է նաև նշված քարերի հումքով իր արտադրանքի տեսականին`

Երեսպատման սալիկ

Գեղարվեստական ​​Տարրեր

Դեկորատիվ Երեսպատումներ (Շուբա)

Սյուներ

Աստիճաններ

Բազրիքներ և Աստիճանաճաղեր

Քիվեր և Կամարներ

Բուխարի

Բրեկչիա

Հուշաքարեր

Բնական քարերի գունային գամմայի համադրությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումները յուրօրինակ կդարձնեն շինությունը, կընդգծեն Ձեր ինքնատիպությունը: Դրանք հարմար են նաև ինտերիերում` հեշտ են մաքրվում, առանձնապես խնամք չեն պահանջում, ջերմային հարվածների նկատմամբ կայուն են, ամուր և կարող են ծառայել հարյուրամյակներ: Բնական քարերը եղել և մնում են շինությունների համար ամենաամուր հիմքը, որն իր ձևավորումներով ու լուծումներով բնորոշում է շինության ժամանակաշրջանը, բնավորությունը և գեղագիտական ոճը:

Armstone-ի առաքելությունն է՝ բնական քարե դետալների միջոցով անհատականացնել ցանկացած կառույց։

Armstone-ի կարգախոսն է`

Բարձր որակ

Սեղմ ժամկետ

Մատչելի գին

 

Բլոգ

Յուրօրինակ Շատրվան

Արմսթոուն քարամշակման գործարանը Ձեզ է Ներկայացնում շատրվանի մոդել պատրաստված տրավերտին քարի հատուկ մշակումով: