Մարմար

  Մարմար (հունարեն՝ Μάρμαρο - «փայլող քար»). - միջին կարծրության մետամորֆիկ լեռնային քարատեսակ է։ Մարմարի գունային գամման բազմազան է` սպիտակից, դեղինից և վարդագույնից մինչև կանաչ և սև: Գունավոր մարմարը սովորաբար ունի մանրերակներ, որոնք բնական խառնուրդներով լցված ճեղքեր են: Մարմարի գույնը տարիների ընթացքում չի խամրում և չի փոխվում: Իսկ ամենակարևոր արժանիքներից են էկոլոգիապես մաքուր լինելը և աղմուկը կլանելու հատկությունը: Մարմարն ունի մի եզակի հատկություն ևս. այն մանրէասպան է: Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսպատման համար) և քանդակագործության մեջ։

  Մեզանից կարող եք գնել մարմար Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։