Բնական քարը լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ և ինտերիերում (ներքին հարդարանք): Առաջարկում ենք ձեզ քարե գեղարվեստական դետալների մեծ տեսականի, որի հումքը կարող է լինել ցանկացած քար: Քարատեսակը, դետալի ձևը, գեղարվեստական ձևավորումը կարող եք նախընտրել Դուք: Մեր մասնագետի օգնությամբ կարող եք պատվիրել բնական քարից պատրաստված ներքին հարդարման պարագաներ՝ սեղաններ, սեղաներեսներ, լվացարաններ, պատուհանագոգեր և այլն, որոնց գրավչությունն ու ամրությունը կախված են Ձեր ընտրած նյութից: Օրինակ, գրանիտից պատրաստված արտադրանքները շատ կայուն են, մակերեսը ջերմակայուն է, չի վնասվում հեղուկներից և հետքերից, գրեթե չի քերծվում, ժամանակի ընթացքում չի գունափոխվում, մշտական խնամք չի պահանջում:
Քարե պատուհանագոգերը ոչ միայն գեղեցիկ ու ամուր են, այլև շատ դիմացկուն: Դրանք զգայուն չեն ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ, չեն գունափոխվում, ներկման և վերանորոգման կարիք չունեն: Քարի տեսակը, պատուհանագոգի ձևը կարող է լինել Ձեր իսկ ընտրությամբ։