Ֆելզիտ

  Ֆելզիտը լեռնային ապար է, միկրոսկոպիկ կրիստալների, կվարցի և օրտոկլազի խառնուրդ: Այն հրաբխային ծագման ոչ հայելատիպ, բաց երանգներով, շատ թե քիչ աստիճանի կվարցային, կարբոնացված քար է, որը չի կարելի շփոթել տուֆի հետ։ Ֆելզիտը առավել խիտ է և ծանր, քան տուֆի տեսակները, և տարբերվում է իր կառուցվածքով. այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են գրանիտի հրաբխային էկվիվալենտ: Ունի նուրբ, բաց երանգավորում, հարուստ է բնական գույներով` մասնավորապես դեղին և կապույտ ֆրագմենտներով: Լինում է կրեմագույն, կանաչավուն, դեղնավուն, կապտավուն և այլն:

  Ֆելզիտը կարելի է օգտագործել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարման և երեսպատման համար։ Այն կարելի է օգտագործել նաև որպես դեկորատիվ դետալ:
Մեզանից կարող եք գնել ֆելզիտ Ձեզ հարմար պայմաններով: Ընդունվում են տարբեր բարդության պատվերներ: Առաքումը՝ Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն։