Բրեկչիա (իտալ.՝ վայրի տեսակ) - ճարտարապետության մեջ կիրառվող ամրացվող բեկորներն են, որոնք ունեն անկանոն չափեր ու ձևեր: Դրանք բազալտի, մարմարի և գրանիտի ջարդոններ են՝ 20-30-40 մմ հաստությամբ: Բրեկչիան դիզայներական լավագույն լուծումներից է, քանի որ ներառում է բնական քարի լավագույն հատկությունները՝ ամրություն, երկարակեցություն, շրջակա միջավայրի բացասական ազդեցության հանդեպ կայունություն: Այն երկար պահպանում է գեղեցկությունն ու գրավչությունը: Դիզայներական տեսանկյունից՝ մարմարե, գրանիտե և բազալտե բրեկչիան կարելի է օգտագործել ինտերիերում: Բազալտե բրեկչիան կարող է ծառայել այգիներում, արտադրական տարածքներում` հատակների համար: Մեզ մոտ կարելի է ընտրել տարբեր երանգներով բրեկչիաներ` բազալտե, գրանիտե, մարմարե։